Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի տատանվի ԿԺԴՀ-ի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում. Օբամա

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի տատանվի ԿԺԴՀ-ի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում` սեփական դաշնակիցներին պաշտպանելու համար:

Ընդգծվում է, որ Օբաման այդ հայտարարությունը հասցեագրել է Հարավային Կորեայում բազավորված 28.000 ամերիկացի զինծառայողներին: Օբաման հավելել է, որ Հարավային Կորեայի անվտանգության հարցում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները միայն ուժեղանում են ագրեսիայի սպառնալիքի պայմաններում:

Օբամայի այցը Սեուլ տեղի է ունենում ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների ֆոնին` կապված այդ երկրի պատմության ընթացքում միջուկային 4-րդ փորձարկման անցկացման հնարավորության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930