ԱՄՆ-ն սկսել է ուկրաինացիներին վիզաներ տրամադրել 10 տարի ժամկետով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտն ընդլայնել է Ուկրաինայի հետ վիզային փոխադարձության ռեժիմը: Դա Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն է տվել ապրիլի 25-ից ամերիկյան վիզաներ ստանալ 10 տարով:
Սրանից առաջ ուկրաինացիների համար այդպիսի վիզաների գործողության ժամկետը եղել է կրկնակի պակաս: ԱՄՆ պետդեպարտամենտը նոր փոփոխության մասին ուկրաինական կողմին իրազեկել է այդ երկրում իր դեսպանատան միջոցով: Դրանում նշված է, որ Ուկրաինան այժմ միանում է իր արևմտյան հարևաններին` Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս ու Խորվաթիա: