
Ինչո՞ւ է Բորդյուժան զանգահարել Արթուր Բաղդասարյանին.«Հրապարակ»

«Արթուր Բաղդասարյանի երեկվա ասուլիսը լրագրողների մոտ դեժավյու առաջացրեց. նույն լրագրողական անշլագն էր, ինչ տարիներ առաջ, երբ հրաժեշտ էր տալիս ԱԺ նախագահի պոստին, նույն հարցերի տեղատարափը»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով. «Երեկ մոտ հարյուր լրատվամիջոց էր մասնակցում ասուլիսին, հատկապես շատ էին Հայաստանում ներկայացված ռուսական ԶԼՄ-ները, ներկա էին նաև եվրոպական ԶԼՄ-ների լրագրողներ:
Ի դեպ, ասուլիսը նոր էր ավարտվել, երբ ԱԱԽ ընդունարանից դուրս եկած քարտուղարուհին շշնջաց Արթուր Բաղդասարյանին. «Պարոն Բորդյուժան էր զանգահարում»:
Մոսկվայից նախորդ օրը եկած, տևական ժամանակով Հայաստանից կրկին Մոսկվա մեկնելու պատրաստվող Բաղդասարյանի թիմակիցներից փորձեցինք ճշտել’ ինչո՞ւ է Բորդյուժան զանգահարում, և ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը երկար ժամանակով մեկնում Մոսկվա:
«Տեղյակ» չենք՝ ասացին: Առաջիկա օրերին էլ նախատեսվում է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման առաջարկն արել են դեսպանները»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։