Ռուսական բանակը զորավարժություններ է սկսել Աբխազիայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազայում մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Աբխազիայում գտնվող Ցաբալ և Նագվալոու զորավարժարաններում անցկացվում են մարտավարական զորավարժություններ՝ մարտական կրակոցներով: Դրանց ընթացքում գնահատական է տրվելու սպայակազմի հրամանատարական հմտություններին ու լեռներում և ծովափնյա վայրերում պաշտպանական մարտ մղելիս ստորաբաժանումների կապակցվածությանը:

Զորավարժություններին, հետևակից բացի, մասնակցում են տանկեր, հրետանի, հրցիրներ ու ՀՕՊ-ի միջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930