Բաժիններ՝

Ղրիմի զորամասերը համալրել են ՌԴ-ի Ներքին զորքերի կազմը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ներքին զորքերի 4 նախկին զորամասեր ներառվել են ՌԴ ՆԳՆ-ի Ներքին զորքերի կազմում: Դրանք կհամալրվեն Ռուսաստանի այլ շրջանները ներկայացնող զինծառայողներով:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ներքին զորքերի գլխավոր հրամանատար, ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Ռոգոժկինը:

Նրա խոսքերով՝ այդ զորամասերի զինծառայողների մի մասին սպանել են, և հետևաբար, իրենք դրանք կհամալրեն Ռուսաստանի այլ շրջանների զինծառայողներով:

Ռոգոժկինը հավելել է, որ Ղրիմում պլանավորված չէ ծավալել ՆԳՆ-ի Ներքին զորքերի նոր զորամասեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930