Պոլսահայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Հայդարփաշայի երկաթուղային կայարանի մոտ և հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ընդգծվում է, որ ուղիղ 99 տարի առաջ այս օրը Հայդարփաշայի կայարանից մեկնարկեց 220 հայ մտավորականների աքսորը:

Թերթը նշում է, որ այս տարվա ակցիան եղել է ավելի բազմամարդ՝ համեմատած նախորդ տարվա հետ, քանի որ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից բացի, դրան մասնակցել են նաև մարդու իրավունքների գծով ակտիվիստներ:

Հիշատակման արարողակարգին մասնակցած մոտ 50 հոգանոց խմբի անդամների ձեռքերում են գտնվել աքսորված հայ մտավորականների նկարները: ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր տնօրեն Նիկոլաս Դավիթյանը շնորհակալություն է հայտնել իրենց պայքարին աջակցություն ցուցաբերած բոլոր թուրքերին:

Տեսանյութեր

Լրահոս