
Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը կարող է նշանակվել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն զբաղեցրած պաշտոնը լքելու է օգոստոսի 10-ին Թուրքիայում նշանակված նախագահական ընտրություններից հետո: Ավելի ուշ՝ աշնանը, նա նշանակվելու է Ատլանտնյան խորհրդի փոխնախագահի պաշտոնում:
Այս մասին թերթին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտում նրա աղբյուրը, ըստ որի՝ Ռիկիարդոնեն Թուրքիայում պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել և զբաղեցրած պաշտոնից նրա հեռանալը հանդիսանում է դեսպանների պլանային ռոտացիայի մաս:
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպան կարող է նշանակվել Ջոն Բասը, ով ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի գործադիր օգնականի պաշտոնը: Ավելի վաղ նա զբաղեցրել է նաև Թբիլիսիսում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: