Բաժիններ՝

Դևլեթ Բահչելին խստապես քննադատել է Էրդողանին՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա ուղերձի հետ

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին խստապես քննադատել է վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արած երեկվա հայտարարության հետ:

Բահչելին ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է ապրիլի 23-ին, երբ երկրում նշում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հիմնադրման 94-ամյակը:

Բահչելին ընդգծել է, որ Էրդողանի այդ հայտարությունը լեցուն է եղել կոսմոպոլիտ ու անհիմն արտահայտություններով, որոնք հեռու են թուրք ազգից ու թուրքական պատմությունից: Բահչելին Էրդողանի այդ հայտարարությունը որակել է որպես «ապշեցուցիչ ու վրդովեցուցիչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930