Բաժիններ՝

Պյոտր Պորոշենկոն շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի թեկնածությանը պատրաստ է աջակցել ուկրաինացիների 32.9 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Յուլյա Տիմոշենկոն՝ 9.5 տոկոս:

Այս մասին են վկայել սոցիալական 4 տարբեր ծառայության կողմից միասին անցկացված «Ուկրաինա. Նախագահական ընտրություններ – 2014, ապրիլ» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Դրանց համաձայն, երրորդ տեղը զբաղեցրել է Սերգեյ Տիգիպկոն՝ 5.1 տոկոս, ապա գալիս են Միխայիլ Դոբկինը՝ 4.2 տոկոս, և Պյոտր Սիմոնենկոն՝ 4 տոկոս:

Միևնույն ժամանակ ընտրողների մոտ 22 տոկոսը հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել թե ում օգտին է քվեարկելու կամ էլ չի մասնակցելու քվեարկությանը: 9 տոկոսը պատրաստ է դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին: Հարցումն անցկացվել է այս տարվա ապրիլի 9-16-ին: Դրան մասնակցել է 18 տարին բոլորած Ուկրաինայի 6200 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս