Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի 5 ռազմանավ շարժվել է Բալթիկ ծովի ուղղությամբ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի 5 ռազմանավ երեկ շարժվել են Բալթիկ ծովի ուղղությամբ՝ ուժեղացնելու համար իր արևելաեվրոպական դաշնակիցների պաշտպանունակությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածության ֆոնին:

Նորվեգիային, Նիդերլանդներին, Բելգիային ու Էստոնիային պատկանող երեք տրալչիկ, մեկ ականադիր ու մեկ ապահովման նավ դուրս են եկել Գերմանիայի Քիլ նավահանգստից և շարժվել են Բալթիկ ծովի ուղղությամբ՝ զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կտևեն մինչև մայիսի վերջ:

Նավերը մտնելու են բալթյան մի շարք նավահանգիստներ, ինչպես նաև մասնակցելու են երկու համաշխարհային պատերազմներից մնացած ականների վնասազերծման գործողությանը, ինչը պլանավորված է եղել նախապես:

Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի Խորհուրդը Բրյուսելում հավանության է արժանացրել Արևելյան Եվրոպայում դաշինքի անդամ երկրների անվտանգության մեծացման միջոցների փաթեթը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930