Բաժիններ՝

Ուկրաինայում հետախուզում են հայտարարել ռազմածովային ուժերի նախկին հրամանատարի նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ներկայումս Ռուսաստանի Սևծովյան հրամանատարի նորանշանակ տեղակալ Դենիս Բերեզովսկու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին երեկ հայտնել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հետախուզումն անցկացնելու է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բերեզովսկու հանդեպ հարուցվել է քրեական գործ 111-րդ հոդվածի 1-ին կետով (պետական դավաճանություն), որով նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում:

Դատարանը որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին: Բերեզովսկին այս տարվա մարտի 2-ին երդում էր տվել Ղրիմում, ինչից հետո Կիևի իշխանությունները նրան հեռացրել էին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից, իսկ ուկրաինական դատախազությունը սկսել էր ստուգել նրա գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930