
Սննդակարգ, որն օգնում է քնել

aroxj.am-ի փոխանցմամբ՝ կան մի շարք սննդատեսակներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել անքնությունից: Դրանցից են օրինակ տաք կաթը, մեղրի և երիցուկի թուրմը, մի գավաթ բուրբոնը կամ կոնյակը:
Գիտնական Մայքլ Գրենդները խորհուրդ է տալիս նախ և առաջ սննդակարգից բացառել այն ուտելիքն ու խմիչքը, որոնք խանգարում են քնել, մասնավորապես՝ նրանք, որոնք պարունակում են կոֆեին: Նա նաև խորհուրդ է տալիս խուսափել նիկոտինից, համեմունքներով համեմված, մեծ չափաբաժնով ճաշատեսակներից:
Օրինակ՝ հնդկահավի միսը սերոտոնին հորմոնի է պարունակում, որը բացի այն, որ քնեցնում է, նաև ազդում է ուղեղի որոշ ֆունկցիաների վրա: Անքնության դեմ պայքարում է մելատոնինով հարուստ սնունդը, իսկ ճաշին խորհուրդ է տրվում բալ ուտել: Քնի կարգավորման համար կարևոր են նաև կաթը, ընկուզեղենն ու ձավարեղենը, ձուկը և յոգուրտը: