Բաժիններ՝

Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը:

Հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան հայտարարության դրույթների անհապաղ ու լիովին իրագործման անհրաժեշտության վրա: Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջում:

ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ այդ հայտարարությունը նախատեսում է մասնավորապես բռնի գործողություններից հրաժարում և նոր սահմանադրության վերաբերյալ համազգային երկխոսության գործարկում` հիմնական բոլոր քաղաքական ուժերի ու շրջանների մասնակցությամբ:

Լավրովն ու Քերին պայմանավորվել են շարունակել Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ իրենց կանոնավոր շփումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս