
ՆԱՏՕ-ն հինգ ռազմանավ է ուղարկում Բալթիկ ծով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն 5 ռազմանավ է ուղարկում Բալթիկ ծով՝ իր արևելաեվրոպական դաշնակիցներին աջակցելու համար: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը. «ՆԱՏՕ-ն նավեր է ուղարկում Բալթիկ ծով՝ իր արևելաեվրոպական դաշնակիցների պաշտպանությունն ակտիվացնելու համար»:
Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ Բալթիկա է ուղարկվելու 4 տրալչիկից և 1 ապահովման նավից բաղկացած բազմազգ խմբավորում: ՆԱՏՕ-ի արագ արձագանքման այդ ծովային խմբավորումը բաղկացած է Նորվեգիայի, Նիդերլանդների, Բելգիայի ու Էստոնիայի ռազմանավերից: