
Ռուսաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կտրուկ աճում է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա միայն երկու ամսվա ընթացքում Ռուսաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ողջ նախորդ տարվա ցուցանիշի գրեթե 55 տոկոսը:
Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքերով՝ 2013 թվականին Ռուսաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 33 տոկոսով: Կարասինն ընդգծել է, որ այս տարվա հունվարից շուրջօրյա ռեժիմով է սկսել գործել «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը: