Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ: Մենք կողմնակից ենք դրան: Մեզ անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական-դիվանագիտական նախաձեռնություն, որպեսզի հարցն առաջ շարժվի մեռյալ կետից»:

Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս որոշակի առաջընթաց կգրանցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930