Բաժիններ՝

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադիի հետ:

Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է երկկողմ ռազմական համագործակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու կայունության հարցը:

Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանն իր ներկայիս արտաքին քաղաքականությունում հատուկ տեղ է տալիս մուսուլմանական ու հարևան երկրների հետ երկկողմ, բարեկամական հարաբերությունների կառուցմանը:

Ֆիրուզաբադին հավելել է, որ Ադրբեջանն իր ռազմական կարիքների մի մասն ապահովվում է Իրանի պաշտպանական արդյունաբերության կարիքների հաշվին: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև համատեղ զորավարժությունների, բարեկամական այցերի կազմակերպման հարցը:

Զաքիր Հասանովն Իրանում է գտնվում ապրիլի 14-ից և արդեն իսկ հանդիպել է իր իրանցի գործընկեր Հոսեին Դեհգհանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930