Բաժիններ՝

Իրանի նախագահը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը:

Նրա խոսքերով՝ Ռոուհանին Ադրբեջան այցելելու հրավեր ստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, ով ապրիլի սկզբին մեկնել էր Իրան: Դեսպանը հավելել է, որ Ռոուհանին ընդունել է այդ հրավերը, և որ Իրանի ու Ադրբեջանի նախագահներն ընդգծել են բարձր մակարդակի այցերի կարևորությունը:

Դեսպանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովն առաջիկա երկու ամսում մեկնելու է Իրան և քննարկելու է տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի իրանական այցից հետո Իրան է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930