Բաժիններ՝

Ուկրաինան մի ոտքով թևակոխել է քաղաքացիական պատերազմ. Վիկտոր Յանուկովիչ (տեսանյութ)

Russia Today-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան մի ոտքով թևակոխել է քաղաքացիական պատերազմ: Յանուկովիչն այս մասին հայտարարել է երեկ երեկոյան Դոնի Ռոստովում ունեցած ելույթում:

Յանուկովիչն ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել չկատարել հանցավոր հրամանները և չկրակել ժողովրդի վրա. «Որպես գլխավոր հրամանատար՝ ցանկանում եմ դիմել ՆԳՆ-ին, Անվտանգության ծառայությանը. մի՛ կատարեք հանցավոր հրամաններ: Մի՛ կրակեք ժողովրդի վրա, ձեզ չեն ների դրա համար»:

Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները քրեական պատասխանատվություն են կրելու: Նա կարծում է, որ Ուկրաինայի համար կարևոր է ոչ թե շուտափույթ ընտրություններ անցկացնելը, այլ՝ լայն երկխոսություն ծավալելը: Յանուկովիչի խոսքերով՝ երկիրն անշեղորեն գնում է դեպի սնանկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս