Ուկրաինայի հատուկ ծառայությունները երկրի արևելքում ձերբակալել են ռուսական ԳՀՎ-ի սպաների
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները երկրի ձերբակալել են ռուսական Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների, որոնք մասնակից են երկրի արևելքում դիմակայություն հրահրելուն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության քարտուղար Անդրեյ Պարուբին:
Նա մանրամասնել է, որ ձերբակալվածների թվում կան նաև Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք հանդիսանում են ռուսական ԳՀՎ-ի գործակալներ: Նա այլ մանրամասներ չի հաղորդել ձերբակալվածների մասին: Պարուբին խոստացել է, որ իրենք չեզոքացնելու վնասազերծելու են բոլոր այն անձանց, որոնք Ուկրաինա են եկել քաղաքացիական դիմակայություն հրահրելու համար: