Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահական ընտրություններում առաջատարը դեռ Աբդուլլահ Աբդուլլահն է

BBC-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ապրիլի 5-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Խոսքը գնում է Աֆղանստանի 44 նահանգից 26-ի քվեաթերթիկների 10 տոկոսի հաշվարկի մասին:

Դրանց համաձայն, առաջատարը երկրի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահն է, ով հավաքել է քվեների 41.9 տոկոսը: Նրա մերձակա մրցակից, ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին հավաքել է քվեների 37.6 տոկոսը: Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ քվեների հետագա հաշվարկի ժամանակ, ամենայն հավանականությամբ, փոփոխության կենթարկվեն այդ տվյալները:

Եթե նախագահի 8 թեկնածուներից ոչ մեկն էլ չհավաքի քվեների 50 տոկոսից ավելին, ապա կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախագահական ընտրությունների օրը զինյալները 690 հարձակում էին ձեռնարկել ընտրատեղամասերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930