
Եգիպտոսն իր ներքին խնդիրների լուծման համար կարիք ունի ավելի քան 500 միլիարդ դոլարի. Սիսի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսն իր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար կարիք ունի մինչև 4 տրիլիոն եգիպտական ֆունտի (ավելի քան 500 միլիարդ դոլար): Այս մասին երեկ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, նախագահի թեկնածու Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:
Նրա խոսքերով՝ Եգիպտոսն ունի տնտեսական, սոցիալական ու քաղաքական խնդիրներ. «Ներկա դրությամբ իր խնդիրները լուծելու համար Եգիպտոսը կարիք ունի 3-4 տրիլիոն եգիպտական ֆունտի:
Սակայն դրան չի հաջողվի հասնել միայն մեկ մարդու ջանքերով: Հանուն Եգիպտոսի ապագայի անհրաժեշտ է հավաքական ջանք և համընդհանուր համագործակցություն»:
Եգիպտոսում նախագահական վաղաժամ ընտրությունները նշանակված են մայիսի 26-27-ին: