
Պաղեստինյան կողմը չի ցանկանում Իսրայելի հետ բանակցությունների ավարտ

BBC-ի փոխանցմամբ` Պաղեստինի բանակցային պատվիրակության ղեկավար Սաեբ Էրեկատը պնդել է, որ Պաղեստինի կողմից Ժնևյան կոնվենցիայի ստորագրումը չպետք է անդրադառնա Իսրայելի հետ դիվանագիտական շփումների վրա:
Իսրայելը կտրականապես դեմ է հանդես եկել պաղեստինցիների ու Շվեյցարիայի միջև համաձայնագրի վավերացմանը և տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել պաղեստինցիների հանդեպ:
Եվ այնուամենայնիվ, Էրեկատը համոզված է, որ բանակցությունները կշարունակվեն` չնայած կողմերի միջև տարաձայնություններին: Պաղեստինցիները Ժնևյան կոնվենցիայի ստորագրմանը հասնելուն ձգտում են 1989 թվականից:
Այն ժամանակ սակայն Շվեյցարիան պատասխանել էր մերժմամբ` ընդգծելով, որ Արևմտյան ափն ու Գազայի հատվածը չի կարող համարել անկախ երկիր: ՄԱԿ ԳԱ-ն Պաղեստինի ինքնավարությանը կազմակերպությանը կից դիտորդի կարգավիճակ է տվել 2012 թվականին: