«Ընդդեմ Ադրբեջանի ՌԴ համար Ղարաբաղը գործիք է, որը դեռ չի կրակի». Ալեքսանդր Դուգին. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը, ով Հայաստանի ներքաղաքական հակամարտությոուններում տեսնում է Արևմուտքի ձեռքը, քանի որ Արևմուտքն այսօր դժգոհ է ՀՀ ներկայիս ռոաամետ դիրքորոշումից, բայց նա չի բացառում, որ կան պարզապես ներքաղաքական խնդիրներ, որոնք վերագրվում են Մոսկվային։ Ըստ նրա ՝ ՀՀ-ում ամերրկամետ ուժերը ցանկանում են ներքաղաքական լարվածության մտցնել այն դեպքում, երբ ընդհակառակը ՝ ՌԴ-ին անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, հանգիստ, անցնցում Հայաստան, որի ՄՄ անդամակցոցզան գործընթացն ի դեմս Սերժ Սարգսյանի ապահովված է։

– Պարոն Դուգին, իսկ կառավարության փոփոխությունը կարո՞ղ է որոշակիորեն հետաձգել ՀՀ-ի ՄՄ անդամակցության գործընթացը։

– Դա կախված Էնրանից, թե ինչ դիրքորոշում կունենա այն ընդդիմությունը, որը հանդես է գալիս ՍԵրժ Սարգսյանի դեմ։ Իրականում Ս. Սարգսյանը ձգտում է ՄՄ անդամակցության, նա հետևողականորեն աշխատել է այս ուղղությամբ, և ի դեմս իրեն՝ այս գործընթացն ապահովված է։ Եթե լինի փոփոխություն, ապա ես կարծում եմ, որ ամենևին է լփաստ չէ, որ իրավիճակը նախկին տեսքը կունենա։ Ուստի չեմ կարծում, թե ճիշտ է իրականում այն տեսակետը, որ Ս. Սարգսյանի դեմ են դուրս եկել ավելի ռուսամետները։ ՌԴ համար հիմա ձեռնտու է ՀՀ միացումը ՄՄ-իՆ և ՀՀ հետ գործելը, ՀՀ հետ հարաբերություններ կառուցելը այդ միության շրջանակում, այլ ոչ թե վտանգի ենթարկել այդ փաստաթղթի ստորագրման գործընթացը։

Այս իրավիճակում կարծում եմ, որ հայկական ուժերը պետք է միավորվեն, որպեսզի ամեն պարագայում ՄՄ-ն ամրապնդեն և գործեն այդ միության շրջանակում։ Հիշեցնեմ, որ ուկրաինական դեպքերն ու պետական հեղաշրջումը սկսվեց նրանից հետո, երբ Յանուկովիչը մի կողմ դրեց Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը և սկսեց քննարկել ՄՄ-ն, սա պետական հեղաշրջման պատճառ դարձավ։ Վախենամ, որ Հայաստանում էլնման մի իրավիճակ ստեղծվի։ Ցավոք սրտի, Հայաստանից այդ պարագայում ոչինչ չի մնա, ուստի հարմոնիան և էլիտայի խաղաղությունը հայոց պետականության գոյության երաշխիքն է։ Ամեն ինչ այդքան էլ անամպ չէ, որքան կարող է թվալ։ Ի վերջո՝ կա նաև ԼՂ իրավական կարգավիճակի հարցը, կա Թուրքիայի հարցը, որն ավելի ագրեսիվ քայլերի է անցել։ Այս իրավիճակում ՌԴնման հզոր ընկերոջ, գործընկերոջ գոյությունը գոյատևման երաշխիք է։

Երբ Հայաստանը միանում էր ՄՄ-ին, խոստումներ էին հնչում այն մասին, որ Հայաստանը դառնալու է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, այնինչ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն արդեն ասել է, որ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու ծրագրերն ուժի մեջ են մնում, համապատասխան պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները կստորագրեն մայիսին։ Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել խաղից դուրս վիճակում։

– Հայաստանն իրականում խաղի մեջ է։ Եթե որոշ փաստաթղթեր դեռ չեն հասցրել պատրաստել մինչ մայիս, ապա դա հնարավոր չէր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը։ Դա որոշակիորեն խորը մակարդակի ինտեգրացիա է, որը ենթադրում է նաև, ինտեգրացիա օրենսդրության, տնտեսական, իրավական նորմերի, և այս ամենը Եվրասիական չափանիշներին բերելու համար Ղազախստանն ու Բելառուսը աշխատել են դեռևս վաղուց։ Հայաստանը սրան է միացել շատ ավելի ուշ։ Իմ տեսանկյունից՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը հիմնադիր անդամ դառնա։ Իմ բացատրությունը միայն տեխնիկական խնդիրներն են՝ շատ հարցեր դեռ չեն համաձայնեցվել Հայաստանը միացել է գործընթացին ավելի ուշ, քան Ղազախստանն ու Բելառուսը։ Բայց սա տեխնիկական հարց է, և Հայաստանի կարևորությունն այս պրոյեկտներում չպետք է նվազեցնել։ Չպետք է վիրավորվել դրանից, կան պարզապես տեխնիկական նրբություններ և դետալներ։

– Այսինքն՝ այստեղ քաղաքական խնդիր չե՞ք տեսնում։

– Չեմ կասկածում, որ խնդիրը տեխնիկական է, քանի որ Հայաստանի նվիրվածությունը եվրասիական ծրագրերին կասկածի տակ չի առնվում։ Հայաստանը վաղուց ՀԱՊԿ անդամ է, իհարկե կան տարբեր պատկերացումներ Հայաստանի դերակատարության և մյուս կողմերի՝ Հայաստանի դերակատարության ընկալումների վերաբերյալ, բայց, մեծ հաշվով, ռուս-հայկական հարաբերությունների ենթատեքստը և այս պրոյեկտներում Հայաստանի նշանակությունը չի վիճարկվում։

– Պարոն Դուգին, Դուք հարցազրույց էիք տվել՝ պնդելով, որ չի բացառվում, որ Ռուսաստանը կտրուկ քայլերի դիմի Ադրբեջանի նկատմամբ, եթե Ադրբեջանը ավագ եղբայր փորձի փնտրել Ռուսաստանից դուրս։ Ի՞նչ նկատի ունեիք։

–Դա եղել է իմ հարցազրույցը ՄԱԿ-ի ԳԱ-ում ուկրաինական բանաձևի քվեարկությունից հետո, որի ընթացքում Ադրբեջանը կողմ էր քվեարկել բանաձևին։ Ես ասել եմ, որ Ռուսաստանը հանդիսանում է հետսովետական յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը ևս Ռուսաստանն է, Ղարաբաղի երաշխավորը ևս Ռուսաստանն է։

Եթե պատկերացնեք, որ Ռուսաստանը այդ գործառույթները վայր է դնում և իր վրայից հանում է, ո՛չ հայկական Ղարաբաղը, ո՛չ Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորված չեն, որովհետև Ռուսաստանը համաչափ դերժավա է, և բնականաբար Ռուսաստանի հարակից գոտում երկրները կարող են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը բացառապես Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ, այսինքն՝ կա՛մ պետք են չեզոք, կա՛մ մերձ հարաբերություններ։ Եթե անցկացնեն հակառուսական քաղաքականություն՝ գտնվելով հետսովետական տարածքում, տարածքային ամբողջականությունը դրվում է հարցականի տակ։ Ես սա եմ նկատի ունեցել։

Ես սա ասել եմ ադրբեջանցինե րին, հայերին, վրացիներին, մոլդովացիներին, ուկրաինացիներին։ Ես սա ասում եմ երևի թե 15 տարի։ Սա ապացուցված փաստ է Հարավային Օսեթիայով, Աբխազիայով, Մերձդ նեստրով, Ղրիմով և ապացուցված է նաև Ղարաբաղով, որովհետև այսօր Ղարաբադը հայկական է, քանի որ հայերը պայմանավորվել են Ռուսաստանի հետ։

Այն, որ Բաքուն հանդես Եկավ ընդդեմ Ռուսաստանի, ցույց է տալիս, որ ադրբեջանցիները մեզ մարտահրավեր են նետում, ինչպես Սաակաշվիլին և Կիեւյան խունտան, իսկ նման քաղաքականությունը մենք գիտենք, թեինչով է ավարտվում։ Ադրբեջանում կա թալիշական գործոնը, լեզգիական գործոնը, կան շատ այլ գործոններ, որ Ադրբեջանը չի պատկերացնում, թե որքան լուրջ կարող են դառնալ։ Ռուսաստանն ունի լծակներ և՛ բարեկամական լեզվով խոսելու, և՛ երկխոսության լեզվով խոսելու, և՛ թշնամական լեզվով խոսելու։ Ի դեպ, ես որևէ մեկին չեմ սպառնում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին՝ չեմ կարծում, թե Ռուսաստանը նույնիսկ ծայրահեղ պարագայում կճանաչի ԼՂ անկախությունը, ներկայիս իրավիճակը ձեռնտու է Ռուսսյստանին։ Իրականում եթե Ռուսաստանը սկսի խոսել Ադրբեջանի հետ, որն ի՛րեն ոչ բարեկմաբար է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ. և դա ցույց տվեց ՄԱԿ-ի ԳԱ-ում նրա քվեարկությունը, ապա բացի ԼՂ-ից, կան մի շարք այլ գործոններ, որոնք կարող են գործարկվել Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը վերջնարդյունքում ունի նաև ԼՂ փաստը, սա վերջինն է լինելու, իրականում Ռուսաստանը չի շտապելու ԼՂ-ն օգտագործելու հարցում, բայց դա կա, դա այն գործիքն է, որը դեռ չի կրակելու։ Եթե լինի Սաակաշվիլիի նման հակառուսական քաղաքականություն, ապա համապատասխանաբար հետևանքներն իրենց սպասեցնել չեն տա։ Հայաստանի դեպքում ևս նման սցենարների պարագայում կարող է լինել նման սպառնալիք։

Ես շատ լավ եմ վերաբերվում հայերին, լավ եմ վերաբերվում նաև ադրբեջանցիներին։ Իրականությունից պետք չէ վիրավորվել։ ՄԱԿ– ի ԳԱ-ում պետք էր քվեարկել կամ մեզ հետ, կամ ձեռնպահ մնալ, իսկ հակառակը մեզ համար մարտահրավեր է այն դեպքում, երբ մենք զիջումների ենք գնում Ադրբեջանի դեպքում, այդպես չեն վարվում, Ռուսաստանի համար այդ բարդ վիճակում կարևոր էր յուրաքանչյուր քվեն, իսկ Հայաստանն իրեն դրսևորեց որպես հավատարիմ ընկեր, և դա գնահատված է իրականում, իսկ Ադրբեջանը անսպասելիորեն մեզ դավաճանեց, դա ևս մեր կողմից գնահատվել է, մենք լռելո՞ւ ենք, ոչ, իհարկե, բարև Ձեզ։ Նրանք գնում են ինքնասպանության ճանապարհով։

– Ռուսաստանը հանդես է գալիս ինքնորոշման սկզբունքի դիրքերից, Ռուսաստանը մինչ Ղրիմը միացնելը ճանաչեց Ղրիմի անկախությունը, Ձեր վստահեցմամբ Ռուսաստանն է ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը, այս պարագայում ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, և ՀԱՊԿ-ը, որի անդամը նաև Հայաստանն է, չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին։

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, չճանաչելով Ղարաբաղի անկախությունը,հնարավորություն է թողնում Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար։ Ադրբեջանը լուրջ տարածաշր ջանային երկիր է, ի դեպ՝ Ռուսաստանի հետ կապված շատ աշխարհաքաղաքական, տնտեսական և պատմական կապերով։ Չճանաչելով Ղարաբաղը՝ Ռուսաստանը պահպանում է կապերը։ Սա իրականում կարևոր է, սրանով Ռուսաստանը ցույց է տալիս, որ հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ ընդունում է, որ Ղարաբաղը Հայաստանինն է, բայց դեյուրե Ադրբեջանի կազմում։ Այսպիսով Ռուսաստանը դե ֆակտո աջակցում է Հայաստանին և դե յուրե համաձայնում է Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը կարող էր ճանաչել անկախությունը, բայց դրա համար պետք է փաստարկներ ունենա։ Օրինակ՝ եթե ադրբեջանցիները կհամարձակվեն ամբողջությամբ փչացնել մեզ հետ իրենց հարաբերությունները, մեն ք կհանգենք նաև սրան։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս