13-րդը` ճակատագրով. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Նոր նշանակվելիք ՀՀ վարչապետը Հայաստանի երրորդ հանրապետության թվով 13-րդ վարչապետն է լինելու։

13 թվին ինչ-որ մոգական հատկություններ տալը, անշուշտ, սնահավատություն Է։ Եվ այն, որ ՀՀ 13- րդ վարչապետի օրոք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը էլ ավելի է վատանալու, դա ոչ մի կապ չունի հաջորդական թվի հետ։ ՀՀ բնակչության 1 /3-ի կենսամակարդակը ցածր է աղքատության շեմից։ Իսկ դա նշանակում Է, որ ավելի քան 1 միլիոն մարդ Հայաստանում չի կարողանում հոգալ իր գոյատևման նվազագույն պահանջները։ Մեկ միլիոն մարդ։

Եվ այդ ցուցանիշը ոչ մի կապ չունի, թե Հայաստանում որերրորդ վարչապետն է նշանակվելու շուտով՝ 13-րդը, թե 31– րդը։ Եվ հիմա ամենակարևորն հարցն այն է, թե ի՞նչ կփոխվի նոր վարչապետ նշանակվելուց հետո, կամ կփոխվի՞, թե ոչ։ Ու եթե փոխվի՛ դեպի վա՞տը, թե՛ դեպի լավը։ Հիմա փորձենք գտնել այղ հարցերի պատասխանը, ինչը այդքան էլ դժվար չէ։ Եվ ուրեմն ո՞րն է պատճառը, որ Հայաստանում այդքան մարդ աղքատ է, ինչու են Հայաստանից մարդիկ գլխապատառ փախչում, ինչու տնտեսությունը չի զարգանում…։ Մարդիկ աղքատ են, որովհետեւ աշխատանք չունեն, չունեն սեփական եկամտաբեր գործ դնելու հնարավորություն…։

Այդ պատճառով հնարավորության դեպքում արտագաղթում են։ Իսկ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետեւ աշխատատեղեր ապահովող գործարարների թիվը չափազանց փոքր է։ Փոքր է, որովհետև տնտեսությունը մոնոպոլիզացված Է։ Տնտեսությունը կենտրոնացած է խիստ սահմանափակ թվով «գործարարների» ձեռքում։ Ու քանի որ աշխատատեղերի թիվը, մեղմ ասած, սահմանափակ է, ուստի այդ «գործարարները» իրենց աշխատողներին տալիս են շատ ցածր աշխատավարձեր։ Գործազուրկները, աղքատները, ցածր աշխատավարձ ստացողները չեն կարողանում ավելի շատ ապրանքներ գնել, ուստի քիչ ապրանք է վաճառվում։

Եթե քիչ է ապրանք վաճառվում, ապա նաև քիչ է արտադրվում կամ ներկրվում։ Դրա հետևանքն էլ լինում է այն, որ արտադրության ծավալները փոքր են։ Ու քանի որ քանի որ փոքր են արտադրության ծավալները, փոքր է նաև նոր գործարարների մուտքը շուկաներ։ Մի խոսքով սա փակ շրջան Է։ Եվ ուրեմն՝ Հայաստանի տնտեսությունը աշխուժացնելու միակ տարբերակը այս փակ շրջանից դուրս գալն Է։ Որքան հեշտ է սա նկարագրելը, այնքան դժվար է պատկերացնել, որ դա Հայաստանում տեղի կունենա գոնե տեսանելի ապագայում։

Կարո՞ղ ենք արդյոք պատկերացնել, որ, ասենք, Հովիկ Աբրահամյանը կնշանակվի վարչապետ ու կսկսի թեկուզ հանդարտ, բայց սկզբունքորեն կազմաքանդել Սամվել Ալեքսանյանի մոնոպոլիաները։ Պատկերացնել կարող ենք, բայց Հովիկ Աբրահամյանը այդ ուղղությամբ ոչ կկարողանա գնալ, ոչ էլ, առավել ևս, կուզենա։ Իսկ դա չանելու դեպքում որևէ զարգացում կամ գոնե զարգացման հույս Հայաստանում լինել չի կարող։

Մոնոպոլիաների կործանումը, իհարկե, ոչ բավարար, բայց խիստ անհրաժեշտ գործընթաց է, որի միջով չանցնելու դեպքում շոշափելի փոփոխություններ Հայաստանի տնտեսության մեջ լինել պարզապես չեն կարող։ Դա միայն առաջին քայլն Է։

Դրան զուգահեռ պետք է երաշխավորվի ազատ ու կատաղի մրցակցությանը, դատարանի լիակատար անկախությունը, կոռուպցիայի մակարդակի շոշափելի նվազումը…։ Եվ այն, որ դրանից հետո տնտեսությունը սկսում Է լիաթոք շնչել՝ արդեն դասագրքային ճշմարտություն է, որը բազմիցս ստուգվել ու ապացուցվել է մարդկության պատմության ընթացքում։ Բոլոր այն երկոները, որոնք գնացել են այդ ուղղությամբ, իրենց համար ապահովել են սկզբնական շրջանում բավականին ցավոտ, սակայն երկարատև հեռանկարում՝ կայուն զարգացում։

Ունի՞ ՀՀ իշխանությունը ցանկություն և կամք գնալ այդ ուղղությամբ։ Իհարկե չունի։ Եվ այս պարագայում ամենևին կարևոր չէ, թե ով է լինելու վարչապետ և աոավելևս կարևոր չէ, թե նա որերրորդ վարչապետն է լինելու։

Մի խոսքով, երկուշաբթի օրը, երբ պաշտոնապես կհայտարարվի, թե ով Է մեր 13-րդ վարչապե տը. բովանդակային իմաստով նոր ժամանակաշրջան Հայաստանի համար չի սկսվի։ Շուտով կհրապարակվեն Հայաստանը դրախտավայր դարձնելու նոր ռազմավարություններ, ծրագրեր, հայեցակարգեր, այդ ընթացքում մեծ-մեծ խոստումներ կհնչեն, մի քիչ դարդոտած ու կեսբերան կխոսեն նախկինների սխալների մասին, հետո կխոստանան կրճատել կոռուպցիան ու ստվերային տնտեսությունը, լիքը աշխատատեղեր բացել, կառուցել երկաթգծեր, ատոմակայաններ, տիեզերակայաններ…։ Իսկ դրանից հետո կլինի 13-րդ վարչապետի հրաժարականը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս