Սերժ Սարգսյանի նոր Արմենիկումը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Սերժ Սարգսյանի երեկ արած մի հայտարարություն մեծ քննարկումների առիթ տվեց։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այս պահային շահերն էլանցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է և որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել աոաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով։
Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց աոաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ աոաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Ահա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը մեծ աղմուկի տեղիք է տվել։ Եկեք ուրեմն, փորձենք հասկանալ, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը։

1. Այլևս երբեք շեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար – Առաջիկա նախագահական ընտրությունները նախատեսված են 2018 թվականին, և գործող Սահմանադրությամբ արդեն Սարգսյանը չի կարող առաջադրվել այղ ընտրություններում, որովհետեւ երկու ժամկետ անցկացրել է Բաղրամյան 26-ում։ Ինչ վերաբերում է երբևէ չառաջադրվելուն, այս հարցը հիմա հրատապ չէ. որովհետեւ Սերժ Սարգսյանի ասած «երբևէ»-ն սկսվումէ 2022 թվականից, երբ նա դե յուրե կրկին կարող է նախագահի թեկնածու առաջադրվել։ Բայց նման վաղեմության խոստումներ տալը լուրջ չէ. մինչև 2022 թվականը, ինչպես ասում են, կամ էշը կսատկի, կամ էշատերը։

2. Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին- Այս հայտարարությունն էլ ինքնին ոչինչ չի նշանակում, որովհետև կառավարման խորհրդարանական համակարգ կոչվածը շատ լայն հասկացություն է, և այս պարագայում էլ դեռ պետք է ճշտվի ինչ է նշանակում, օրինակ, Ազգային ժողովի նախագահի կարգավիճակը։ Բայց երեկ արդեն խորհրդարանական կաոավարման անցման ջատագովներից մեկը ԲՀԿ-ն, հայտարարեց, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին, ինչը նշանակում է, որ անցումը կաոավարման խորհրդարանական համակարգին կարող է և չկայանալ։ Այս պարագայում արդեն, եթե նկատեցիք, Սերժ Սարգսյանը կարող Է հավակնել վարչապետի պաշտոնին։ Նա ասում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու պարագայում չի հավակնի վարչապետի պաշտոնին, չի ասում, որ գործող համակարգի պահպանման դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին։

Եվ ի դեպ, հենց մեր այսօրվա օրենսդրությամբ խորհրդարանական ռեալ մեծամասնություն ունեցող վարչապետը ավելի զորեղ դեմք է, քան նախագահը։ Այնպես որ, գործող համակարգի պարագայում Սերժ Սարգսյանը ինքն իր համար չի բացառում, որ Բաղրամյան 26-ում չի լինի, բայց կշարունակի սեփական ձեռքերում պահպանել իշխանությունը։
Ինչպե՞ս։ Արժե հիշել 1999 թվականը, երբ «Միասնության» դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Կարեն Դեմիրճյանը դարձավ Աժ նախագահ, Վագգեն Սարգսյանը վարչապետ։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Բաղրամյան 26-ում, հայտնվել էր անգւիական թագուհու կարգավիճակում։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս