Բաժիններ՝

Ռուսաստանը տնտեսական պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Արևմուտքի հանդեպ. Շուվալով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Ռուսաստանը տնտեսական պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Արևմուտքի երկրների հանդեպ:

Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում կասեցնել իր ավանդական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ: Շուվալովն ընդգծել է, որ անհնար է պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխմանը հասնելը.

«Ոչ մի սպառնալիք ո՛չ նախագահ Պուտինին, ո՛չ էլ քաղաքական ուժերին չի հարկադրի գործել այնպես, ինչպես որ դա կցանկանային ԱՄՆ-ը, Գերմանիան ու մյուս գործընկերները»: Շուվալովը չի բացառել, որ Ռուսաստանի կողմից հնարավոր են որոշակի պատասխաններ, սակայն դրանք ուղղված չեն լինի տնտեսական գործընկերներին վնաս պատճառելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930