
Լևոն Զուրաբյանը հրաշալի քառյակի գիշերային հանդիպումից մանրամասներ չի հրապարակում. Aravot.am

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որեւէ մանրամասն չի հաղորդում երեկ ուշ երեկոյան քառյակի հանդիպման ու ընդունված որոշումներին մասին: Aravot.am-ը տեղեկացրել է, որ երեկ հրաշալի քառյակը շարունակել է հանդիպումը: Այն ավարտվել է կեսգիշերն անց: Այսօր խմբակցության մոտ իրեն սպասող լրագրողներին Լեւոն Զուրաբյանը համբերություն մաղթեց եւ խոստացավ, որ արդյունքների մասին կտեղեկանանք այսօրվա ընթացքում. «Արդյունքներն այսօր կիմանաք: Դրանք կլինեն բոլորի համար բաց: Մի քիչ համբերություն, այս պահին, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինչ-որ գործընթաց է ընթանում, որը պետք է ավարտին հասնի»: Նա, բայց այդպես էլ չպարզաբանեց` հայտարարությո՞ւն է տարածվելու, թե այլ ճանապարհով է տեղեկություն հրապարակվելու: Aravot.am-ի հարցին` երեկ երեկոյան որոշում կայացվե՞լ է, Լ եւոն Զուրաբյանը պատասխանեց, որ անհրաժեշտ որոշումները կայացվել են, բայց այդ որոշումների և որոշումներից բխող ընթացքների մասին կտեղեկանանք այսօր`ավելի ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ