Բաժիններ՝

ԵՄ-ը մտադիր է Կոսովոյում ստեղծել միջազգային դատարան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը մտադիր է Կոսովոյում ստեղծել միջազգային դատարան: Այն զբաղվելու է Սերբիայի հետ պատերազմի ժամանակ ալբանացի զինյալների կատարած հանցանքների հետաքննմամբ:

Ակնկալվում է, որ այդ դատարանը մասնավորապես հետաքննելու է 1998-1999 թվականների հակամարտության ժամանակ կատարված ռազմական հանցանքներին ալբանացի պարտիզանների մասնակցության հարցը: Դեռ քննարկման փուլում են գտնվում նոր դատարանի կազմակերպման մանրամասները:

Կոսովոյում պատերազմն ավարտվել է 1999 թվականի հունիսին, այն բանից հետո, ինչ ՆԱՏՕ-ն սերբական ուժերին դուրս մղեց Կոսովոյի տարածքից: 2008 թվականին Կոսովոն միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը Սերբիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930