
Թուրքական մամուլը Էրդողանի ադրբեջանական այցը կարևորում է գյուլենականների դեմ պայքարի պլանում

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ադրբեջանական այցը բավական լայնորեն լուսաբանվել է թուրքական ԶԼՄ-ներում: Մասնավորապես, թուրք լրագրողներին հետաքրքրում է գյուլենականների ցանկը, որը նրանց ենթադրությամբ Էրդողանը հանձնել է Ադրբեջանի նախագահին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանում գործում է ավելի քան 20 ուսումնական հաստատություն, որոնք գտնվում են գյուլենականների վերահսկողության տակ: Նրանք նշում են, որ Էրդողանն Ալիևին պատմել է թուրքական պետությանը գյուլենականների ներկայացրած սպառնալիքների մասին և խնդրել է անհապաղ փակել նրանց դպրոցներն Ադրբեջանում: