
ԱՄՆ պետդեպարտամենտը NASA-ին կոչ չի արել կասեցնել ՌԴ-ի հետ համագործակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը NASA-ին (ԱՄՆ Օդագնացության ու տիեզերական տիրույթի հետազոտման վարչությանը) կոչ չի արել կասեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը. «Ես գիտեմ, որ երեկ սխալ հաղորդագրություններ են եղել, թե Պետդեպարտամենտը նրանց ասել է վարվել նման կերպ: Մենք նման բան չենք արել»:
NASA-ն չորեքշաբթի հայտարարել է, որ կասեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: