Բաժիններ՝

Օբաման հաստատել է Ուկրաինային ու Ռուսաստանին առնչվող օրենքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ստորագրությամբ հաստատել է Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրենքը, որն առնչվում է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելուն և Ռուսաստանի ու Ուկրաինայի այն քաղաքացիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելուն, որոնց ԱՄՆ-ը պատասխանատու է համարում Ուկրաինայի ճգնաժամի համար:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Նրա խոսքերով՝ տվյալ օրենքն աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և տնտեսական կայունությանը:

Օրենքը նախատեսում է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ և 150 միլիոն դոլարի անհապաղ օգնություն: Օբաման նաև ստորագրել է այն օրենքը, որը մեծացնում է ամերիկյան պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը, որոնք լուսաբանում են Ուկրաինայի ու նրան հարակից երկրների դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930