Բաժիններ՝

Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կորուստներն այս տարի կազմել են 17 մարդ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կորուստները կազմել են 17 մարդ: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ անձանցից 5-ը զոհվել է մարտական պայմաններում, իսկ մնացյալ 12-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ընդ որում, 6 զինծառայող ինքնասպանություն է գործել (կրակել է իր վրա կամ կախել է իրեն): 3 զինծառայող զոհվել է ավտովթարների հետևանքով, ևս 3-ը մահացել է հիվանդություններից:

Հաշվետու ժամանակահատվածում վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել ևս 25 զինծառայող: Նրանցից միայն երկուսն են վիրավորվել հայկական կողմից արձակված կրակոցներից, ևս երկուսը պայթել են ականների վրա: Մնացյալը վիրավորվել են ոչ մարտական պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս