Օֆշորով Հայաստան. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2013թվականին՝ 2012-ի համեմատ, Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։ Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները»։
Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ եկել էր 86 մլն դոլար, ապա 2013-ին՝ արդեն 121 միլիոն դոլար։

Ընդհանուր ներդրումներում օֆշորայինները անցած տարի կազմել են 20 տոկոս՝ 2012-ի 11 տոկոսի դիմաց։ Դժվար չէ կռահել, որ օֆշորներից իրականացվող «ներդրումները» կեղտոտ և կասկածելի ծագում ունեցող, հիմնականում ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների ստվերային փողերն են։
Մյուս՝ գրեթե բոլոր երկրներից ներդրումները ՀՀ-ում նվազել են։
Օրինակ՝ ՌԴի- ներդրումները նվազել են 3 տոկոսով և կազմել 88 միլիոն դոլար։
Ֆրանսիական ներդրումները նվազել են 57 տոկոսով և կազմել 99 մլն դոլար, գերմանական ներդրումները նվազել են 54 տոկոսով և ւազմել 22 մլն և այլն,-գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս