Արփինե Հովհաննիսյանը հիմնավորում է «ֆեյքերի մասին» օրենքի անհրաժեշտությունը

Ազգային Ժողովում այսօր քննարկվում է հայտնի «ֆեյքերի մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրական հարցերով մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծն իրենից ներկայացնում է երկու հիմնական հարցադրում՝ առաջինը լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններն են, որոնք վիրավորական, զրպարտչական բույթի են, երկրորդը՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումներն են: Անդրադառնալով լրատվական նյութի տակ տեղ գտած վիրավորական, զրպարտչական մեկնաբանություններին, Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ մեկնաբանությունների հետ կապված կարգավորումը նախատեսելու առիթը եղել է «Դելֆին ընդդեմ էստոնիայի» գործի հետ կապված որոշումը:

Ըստ նրա՝ իրենց կողմից առաջարկած կարգավորումը ավելի մեղմ է, քան նշված գործի վերաբերյալ որոշումը: «Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսել էինք:

«Դելֆին ընդդեմ էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել վիրավորական մեկնաբանությունները նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ չհեռացնելու համար: Մենք առաջարկում էինք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- նշեց նա:

Ա. Հովհաննիսյանն անդրադարձավ նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների միջազգային փորձին՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում առկա կարգավորումները ամփոփելով կարելի է առանձնացել չորս հիմնական հայեցակարգ: Առաջինը, նրա խոսքով, առավել խիստ պատասխանատվության մոդելն է, երբ համացանցային միջնորդները, այդ թվում՝ ԶԼՄ-ն, պարտավոր են ակտիվ վերահսկողություն իրականացնել լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների համար, որը առաջ է բերում բավական խիստ պատասխանատվություն, ԶԼՄ-ն պատասխանատվություն է կրում մեկնաբանությունների համար: Նման խիստ կոնցեպտը, նրա խոսքով, գործում է Չինաստանում, Վիետնամում և այլն:

Երկրրորդ կոնցեպտը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, «ապահով ապաստարանի» ռեժիմն է, որը ընդունված է ԵՄ տարածքում, որի հիմնական շեշտադրումը ծանուցել և հանել սկզբունքն է, որն ընկած է նաև ներկայացվող նախագծի կարգավորումների հիմքում: «ԵՄ անդամ երկրները պետք է երաշխավորեն, որ ծառայություններ մատուցեղը պատասխանատվություն չկրի ծառայություններ ստացողի խնդրանքով պահպանվող տեղեկատվության համար: Այս մատեցումը ամրագրված է մի շարք այլ երկրներում ևս:

Մեծ Բրիտանիայի Զրպարտաչական օրենքը նման է այս օրենքին, ըստ որի՝ յուրանքաչյուր մանր գործով չարժե դատարան դիմել: Երբ կայքի օպերատորի մոտ առկա են զրպարտաչական կամ վիրավորական բնյութի տվյալներ, իսկ կայքի համար պաշտպանական միջոց է, որ դրանք ինքը չի տեղադրել: Կայքը պարտվում է, եթե հայցվորը բողոք է ներկայացնել, օպերատորն էլ չի պատասխանել դրան սահմանված կարգի համաձայն: Այսինքն՝ անձը պետք է սահմանվաված բողոք ներկայացնի՝ նշելով, թե ինչո՞ւ է համարում, որ մեկնաբանությունը վիրավորական կամ զրպարտչական բնույթի է: Հայցվորը կայքից կարող է պահանջել իրեն տրամադրել այդ տեղեկությունը տարածած անձի կոնտակտային տվյալները, պահանջել գրառման հեռացում՝ հիմնավորելով ինչու: Սա Մեծ Բրիտանիայի օրենքն է, ամրագրված է ԵՄ տարածքում»,- նշեց նա:
Իսկ երրորդ կոնցեպտը վերաբերում է այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար ամբողջովին պատաշտպանվածությանը, որը գործում է ԱՄՆ-ում, Չիլիում:

Ա. Հովհաննիսյանի խոսքով, ԱՄՆ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ լրատվամիջոցը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտում այդ նյութին:

«Չնայած այս ընդհանուր մոտեցմանը, ԱՄՆ-ում ամրագրվել են նաև հետաքրքիր մոտեցումներ: 2013 թ. սեպտեմներին ԱՄՆ Վիրջինիայի դաշնային վերաքննքիչ դատարանը փոփոխել է ստորադաս դատարանի որոշումը և ֆեյսբուքում «լայք» նշանը համարել է իսկական խոսք: Այսինքն՝ «լայք» անելը ինտերնետում նույնն է, ինչ քաղաքական պաստառ բացես մեկի տան դիմաց: Սոցցանցերում որոշակի դիրքորոշում արտահայտելը նույնացվում է իրական կյանքում արտահայտած դիրքրոոշման հետ»,- հավելեց նա:

Մեջբերելով «Արթուր Գրիգորյանն ընդդեմ Հրապարակ օրաթերթի» դատական գործը, Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե քանի որ լրատվամիջոցին չի ներկայացնել մեկնաբանությունները հեռացնելու պահանջ, դատարանը որոշել էր, որ լրատվամիջոցը չէր կարող կրել հեռացնելու պատասխանատվությունը:

Իսկ ինչ վերաբերում է անհայտ հեղինակին, անհայտ աղբյուրին, երբ լրատվամիջոցը վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվական աղբյուրին, կամ այն հայտնի չէ, կամ լրատվամիջոցը օգտվելով իր իրավունքին չի բացահատում աղբյուրը, ապա վիրավորանքի կամ զրպարտության պատասխանատվությունը կրում է տեղեկատվությունը հրապարակողը:

Տեսանյութեր

Լրահոս