Բաժիններ՝

Երկու տղամարդիկ ձերբկալվել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին:

Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:

Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային փաթեթում կար առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 44 գրամից ավելի: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ:

Տղամարդիկ ու փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս