
Միայն մեկ երեկո՝ Նեապոլի սրտից. Ars Nova Napoli խումբը համերգով կներկայանա Երևանում

Իտալական Ars Nova Napoli խումբը Երևանում կներկայացնի հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր՝ նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ։
Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Ars Nova Napoli խումբը հայտնի է անզուգական կատարումներով, որոնք համադրում են պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային և վոկալ-գործիքային նորարարությունների հետ։ Համերգը բացառիկ հնարավորություն է՝ մշակութային ուղևորություն դեպի Նեապոլ, մի քաղաք, որտեղ երաժշտությունը խոսում է սիրո, կարոտի, կրքի ու դրամատիզմի լեզվով։
Խմբի երաժիշտներն են՝ Վինչենցո Ռաշիոպպի՝ մանդոլին, Միքելանջելո Նուսկո՝ ջութակ և շեփոր, Մարչելլո Սքուիլանտե՝ ակորդեոն և վոկալ, Անտոնինո Անաստասիա՝ հարվածային գործիքներ, Բրունո Բելարդի՝ կոնտրաբաս, Ջանլուկա Ֆուսկո՝ կիթառ և վոկալ։Համերգն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։