
Ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը Ժնևում կանցկացվի մարտի 25-26-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի անվտանգության հարցերի շուրջ անցկացվող ժնևյան բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու մարտի 25-26-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:
Նշվում է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է Ժնևյան քննարկումների համանախագահների՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անտի Տուրունենի, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ԵՄ-ի մշտական ներկայացուցիչ Թիերի Բեշեի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են միջադեպերը կանխելու ու դրանց արձագանքելու մեխանիզմների հարցը և հերթական հանդիպման նախապատրաստությունը: