Թուրքական ու եվրոպական բանակները մասնակցում են «Էլեկտրոնային պատերազմ» վարժանքներին

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը եվրոպական երկրների բանակների հետ միասին մասնակցում է ահաբեկիչների դեմ EMBOW-XIV «Էլեկտրոնային պատերազմ» վարժանքներին: Դրանք անցկացվում են Ֆրանսիայում:

Վարժանքները մեկնարկել են մարտի 18-ին և ավարտվելու են մարտի 27-ին: Ֆրանսիայից ու Թուրքիայից բացի, դրանց մասնակցում են նաև Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Չեխիան, Նիդերլանդները, Իսպանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նորվեգիան:

«Էլեկտրոնային պատերազմը» միտված է  ինֆրակարմիր զենքի համակարգերի մեջ ահաբեկիչների ներթափանցմանը, տարածաշրջանային սպառնալիքներին ու ահաբեկչական տարրերին հակազդելուն:

Տեսանյութեր

Լրահոս