Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ը գրանցել է երկրի նախագահի առաջին թեկնածուին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը գրանցել է երկրի նախագահի առաջին թեկնածուին: Խոսքը գնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինի մասին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: Նշվում է, որ Ուկրաինայի հետաքննչական մարմինները ներկայումս մտադիր են հարցաքննել Կուզմինին: Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ներկայացուցիչները Կուզմինին մեղադրում են քրեական գործեր կեղծելու մեջ:

Ներկա դրությամբ Կուզմինի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31