Բաժիններ՝

Սարսափելի է, որ մենք ինքներս թքած ունենք մեզ վրա. Մակարևիչ

Voronz.in.ua-ի փոխանցմամբ՝ ռուս ռոք երաժշիտ, «Ժամանակի մեքենա» խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչը հայտարարել է, որ իրեն չի լքում այն ծանր զգացումը, որ ողջ կյանքն անցկացրել է անտեղի.

«Ես նկատի չունեմ Ղրիմի շուրջ ստեղծված խելահեղ վիճակը: Հուսով եմ, որ վերջիվերջո ամեն ինչ կկարգավորվի: Ես այլ բանի մասին եմ: Իշխանությունն իմ երկրի ժողովրդի, մեր բոլոր համար ոջլոտության ստուգում (թեստ) է կազմակերպել: Եվ իշխանությունը կարող է ցնծալ. ես կարծում եմ, որ նա անգամ հույս չի էլ ունեցել, որ կունենա նման հաջողություն:

Կարծես թե, չի եղել քառորդ դարը, որի ժամանակ մեզ գոնե հնարավորություն են տվել զգալ ազատ, ինքնուրույն մտածող մարդիկ: Եվ ինչպիսի արագությամբ ամեն ինչ վերափոխվեց գոգաթիանման կայսրության:

Խորհրդային իշխանությունները մշտապես թքած են ունեցել մարդու վրա, այստեղ նոր բան չկա: Սակայն այն, որ մենք ինքներս թքած ունենք մեզ վրա, և որ մենք ոչինչ չենք ուսանել, սարսափելի է: Չի լքում այն ծանր զգացումը, որ իմ կյանքն անցկացրել եմ անիմաստ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս