Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, կարող է լինել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում, այդ թվում Հայաստանում. Ա. Բոժկո. ԳԱԼԱ

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԳԱԼԱն զրուցել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ:

Պարոն Բոժկո, Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակը կարծես թե չի հանգուցալուծվում: Ձեր կարծիքով, երբևէ կհրաժարվի՞ Ուկրաինան Ղրիմից: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

-Ղրիմն ուկրաինական պետության բաղկացուցիչ մասն է, և ըստ սահմանադրության` Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու հարցը կարող է որոշել միայն համազգային հանրաքվեն: Այդ իսկ պատճառով, ներկայում Ղրիմում տեղի ունեցող դեպքերը Ուկրաինայում դիտվում է որպես թերակղզու իշխանության հակասահմանադրական զավթում Ռուսաստանի օժանդակությամբ, որը նպատակ է հետապնդում անեքսիայի ենթարկել ուկրաինական տարածքը: Դրա հետ մեկտեղ խախտվել են միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական սկզբունքները, մասնավորապես ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որը սահմանում է միջպետական հարաբերություններում ուժի գործադրումը և պետությունների պաշտպանության իրավունքը, խախտվել են Հելսինկյան համաձայնագիրը, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև եղած համաձայնագիրը և գործնականորեն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև եղած բոլոր համաձայնագրերը:

Ի՞նչ գործընթացներ կհաջորդեն ըստ ձեզ, եթե Ղրիմի հանրաքվեն ունենա արդյունք, որից դժգոհ մնա Ուկրաինայի ժողովուրդը:

-Այդ հանրաքվեի անցկացումը ռուսների զենքի ճնշման ներքո չեն ընդունում ոչ միայն Ուկրաինան և համաշխարհային տերությունները, այլև այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ուրիշները: Հատկանշական է, որ հանրաքվեի անցկացմանը իրենց դիտորդներին հրաժարվել են ուղարկել Ռուսաստանի ԱՊՀ գլխավոր գործընկերները` Բելոռուսը և Ղազախստանը:

Ձեր կանխատեսումը ի՞նչ ազդեցություն այս ամենը կարող է ունենալ Հայաստանի և հետխորհրդային մյուս երկրների վրա:

-Երբ լսեցի Հայաստանի նախագահի հայտարարությունը Ղրիմ ներխուժած ռուսական զորքերի և ծավալված իրադարձությունների վերաբերյալ, ինձ համար հատկապես ընդգծեցի այն, որ նա ևս կոչ արեց խնդիրը լուծել ոչ թե ռազմական գործողությունների միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ: Նման դիրքորոշում են հայտնել և ԱՊՀ երկրների մյուս առաջնորդները, նրանց շարքում չկա մեկը, ով ակնհայտ կպաշտպանի ռուսական ագրեսիան (Սիրիան, ինչպես մենք գիտենք, դեռ ԱՊՀ երկիր չէ): Եվ սա սիմպտոմատիկ է: Ըստ իս, հասկանալի անհանգստություն կա, որը վերաբերում է ԱՊՀ երկրների հնարավոր ճակատագրին և այն անկանխատեսելի վնասին, որը կարող են հասցնել մասշտաբային ռազմական գործողությունները բոլորին և ոչ միայն Ուկրաինային: Դեռ ուշ չէ այդ ամենը կասեցնելու համար, այլապես հետևանքները մեզ բոլորիս քաոսային իրադրության մեջ կգցեն, որից մենք չենք կարող դուրս գալ շատ-շատ տարիներ:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս