Տնջրեի տարածքի բարեկարգման եւ զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու նպատակով արդեն մի քանի տարի է պետական միջոցներ են հատկացվում: Էլեկտրականություն է անցկացվել, տաղավարներ են կառուցվել, մատաղի եւ այլ արարողությունների համար տարածքներ են հատկացվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1993թ. Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
ՀՀ Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, մարտի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ռուսական այս անհանդուրժողական «պարզամիտ» տնտեսական քաղաքականությունը բարդագույն իրավիճակ ձևավորեց Ուկրաինայում: Բայց պարզվեց, որ այդ երկրի շուրջ ձևավորված իրավիճակը համաշխարհային քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ: Ճգնաժամ, որի լուծման սպասումը մեր համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով ամենահետաքրքիրն է: Ա՛յ այսպես, համաշխարհային տնտեսությունից լիովին կտրված մեր տնտեսության համար կարևորվում են համաշխարհային գործընթացները:
Եթե մեր երեխաները չօգնեն` ուղղակի կորած ենք: 60 տարեկան կին եմ, բայց ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ աշխատանք ունեմ: Ո՞ւմ են պետք այս ղեկավարները: Չունենանք` ավելի լավ է: Բա 60 տարեկան կինը կգա-կնստի այստե՞ղ: Իմ սկեսուրը 45 տարեկանից թոշակ էր ստանում, աղայի պես ապրում էին:
Տեսակետ կա, որ իշխանությունը իդեալական է համարում այն տարբերակը, որ քաղաքական դաշտում լինի երկու կուսակցություն. իշխանություն և ընդդիմություն: Մյուս կուսակցությունները պետք է տարրալուծվեն դրանց մեջ: