Բաժիններ՝

Մուտքը Տնջրեի տարածք վճարովի չի լինելու

karabakh-open.info-ն գրում է. Արցախյան հնագույն սրբավայրերից մեկի՝ Տնջրե ծառի տարածքը առաջիկայում վարձակալության է տրամադրվելու: Այդ մասին կառավարության նիստում մարտի 4-ին հայտնել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Նրա խոսքով՝ տարածքի սպասարկման եւ ծառայությունների մատուցման գործը հնարավոր է կազմակերպել մասնավորի միջոցով, այլապես պետական կառույցները պիտի վերսկսեն այցելուներից վճարի գանձումը՝ տարածքի մաքրության եւ պահմանման հարցերը լուծելու համար:

Մոտ մեկուկես տարի առաջ ձեռնարկված նման փորձը հարուցել է շրջակա գյուղերի բնակչության բողոքը: Այդ մասին Կարմիր Շուկայի բնակիչները դժգոհել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանին:

Ըստ Սերգեյ Շահվերդյանի՝ վարձակալության տրամադրումը չի նշանակում, որ մուտքը Տնջրեի տարածք վճարովի է լինելու: Սրբավայրը բաց է լինելու այցելուների համար, նրանք վճարելու են միայն սպասարկման եւ այլ ծառայություների դիմաց:

Հիշեցնենք, որ Տնջրեի տարածքի բարեկարգման եւ զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու նպատակով արդեն մի քանի տարի է պետական միջոցներ են հատկացվում: Էլեկտրականություն է անցկացվել, տաղավարներ են կառուցվել, մատաղի եւ այլ արարողությունների համար տարածքներ են հատկացվել:

Ի դեպ, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, ուսումնասիրման եւ օգտագործման այս տարվա ծրագրով 2 մլն դրամ է հատկացված Տնջրեի տարածքի աղբյուր –հուշարձանի բարեկարգման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31