ԵՄ-ը չի պարտադրում Վրաստանում միասեռ ամուսնությունների օրինականացում. Ֆյուլե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Թբիլիսիում հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ շատ լուրեր են շրջանառվում, սակայն Արևմուտքը մտադիր չէ Վրաստանի վզին փաթաթել այլ երկրների արժեքները.

«Վրաստանն ունի իր ավանդույթներն ու արժեքները, և ոչ ոք չպետք է վախենա դրանից: Օրինակ, ասում են, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պահանջում է միասեռ ամուսնությունների ընդունում: Սակայն պայմանագրում որևէ բան նշված չէ այդ մասին: Վրաստանը պարտավոր չէ ընդունել նման օրենք:

Վիզայի ազատականացման հարցում միակ պահանջն առնչվում է հակախտրական օրենք ընդունելուն, ինչը պարտադիր է մարդու իրավունքների պաշտպանության համար: Հակախտրական օրենքն այն բանի երաշխիքն է, որ մարդկանց հանդեպ չի կիրառվի խտրական վերաբերմունք՝ եկնելով նրանց սեռից, ռասայից, ազգությունից ու սեռական կողմնորոշումից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31