
Ռուսաստանը կասեցրել է ԱՄՆ-ից խոզի մսի ներկրումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) պաշտոնապես կասեցրել է ԱՄՆ-ից խոզի մսի ներկրումը: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Այս որոշման մասին հայտնի դարձավ այն բանից ժամեր անց, որ Պենտագոնը կասեցնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Россельхознадзор-ը հայտնել է, որ ԱՄՆ-ից խոզի մսի մատակարարումները կարող են վերսկսվել մարտի 10-ից, եթե ամերիկյան ձեռնակրություններին հաջողվի մինչ այդ իրենց ներկայացնել անվտանգության հավելյալ երաշխիքներ:
Եթե չտրվեն նոր երաշխիքներ, ապա խոզի մսի ներկրումը Ռուսաստան կհետաձգվի ավելի երկար ժամկետով: Նշվում է, որ ԱՄՆ-ը երեկ հրաժարվել է Վաշինգտոնում ընդունել Россельхознадзор-ի փորձագետների պատվիրակությանը, ուր պետք է անցկացվեր ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցության շուրջ բանակցային հերթական փուլը: