Բաժիններ՝

Ուկրաինայի զարգացումները կարելի է որակել որպես «պետական հեղաշրջման փորձ». Կրեմլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի ծայրահեղականների գործողությունները կարելի է որակել որպես «պետական հեղաշրջման փորձ».

«Ռուսաստանի ղեկավարության տեսանկյունից Ուկրաինայի իրադարձությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ծայրահեղական տարրերի վրա, որոնց գործողությունների մեր տեսնակյունից կարելի է որակել որպես պետական հեղաշրջման փորձ:

Մոսկվայում կտրականապես դատապարտում են արմատական տարրերի կողմից բռնությունների գործադրումը, որոնք, խախտելով ավելի վաղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և օգտվելով ավելի վաղ ձերբակալվածների վրա համաներման պայմանների տարածումից, անմիջապես դիմեցին բռնի գործողությունների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս