Foreign Policy-ն ներկայացրել է մոլորակի 10 ամենացուրտ վայրերը (լուսանկարներ)
Ամերիկյան Foreign Policy պարբերականը ներկայացրել է երկրագնդի 10 վայր, որտեղ ձմռանը լինում է շատ և շատ ցուրտ:
Անտարկտիկա – Մոլորակի ամենացուրտ վայրերի ցանկը գլխավորում է Անտարկտիկան: 2010 թվականին այստեղ արձանագրվեց դիտարկումների ողջ պատմության մեջ ամենացարծ ջերմաստիճանը՝ – 93.2 աստիճան Ցելսիուս: Մի շարք վայրերում Անտարկտիկայի սառույցի հաստությունը կազմում է 2 մղոն (ավելի քան 3 կիլոմետր): 2008 թվականի հոկտեմբերի 27-ին արված լուսանկարում պատկերված է Դեսեփշեն կղզու կետորսական կայանի մնացուկները:
Ռուսաստան – Ռուսաստանի Սիբիր տարածաշրջանը սովորաբար համարվում է «Երկրագնդի ամենացուրտ վայրը»: Հյուսիսային կիսագնդի ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հենց այստեղ: 1926 թվականի հունվարին Սիբիրում գրանցվել է – 71.2 աստիճան Ցելսիուս: Լուսանկարում պատկերված է Մոսկվայից 2000 մղոն դեպի հյուսիս-արևելք ընկած Նադիմ քաղաքի մի բնակիչ՝ եղջերուների հետ:
Կանադա – Կանադայի հյուսիսային մի շարք շրջաններում ձմեռային ջերմաստիճանը կազմում է – 34.4 աստիճան Ցելսիուս: 1947 թվականին Յուկոնի տարածքում՝ Սնեգ գյուղում, գրանցվել է Հյուսիսային Ամերիկայի ամենացածր ջերմաստիճանը: 2013 թվականի նոյեմբերի 28-ի լուսանկարում պատկերված է Բանֆ ազգային պարկով հոսող Բոու սառած գետը:
Ֆինլանդիա – 2011 թվականին Google-ը որոշեց կառուցել տվյալների նոր կենտրոն և իր ընտրությունը կատարեց Ֆինլանդիայի օգտին, ուր հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է – 10 աստիճան Ցելսիսուս: Google-ը վերջին տարիներին էներգիայի մեծ մասը ծախսել է իր սերվերների հովացման վրա, իսկ ֆիննական կլիման դա անում է անվճար: 2012 թվականի փետրվարի 23-ի լուսանկարում պատկերված է Ռանուա կենդանաբանական այգում ձմեռային քնից արթնացող արջ:
Մոնղոլիա – Մոնղոլիայում ձմեռային գիշերիներին ջերմաստիճանը նվազում է մինչև – 40 աստիճան Ցելսիուս: 2010 թվականի հատակապես խստաշունչ ձմեռը կործանարար հանդիսացավ խոշոր եղջերավոր անասունների համար: 2010 թվականի մարտի 14-ի լուսանկարնում պատկերված է Սերգելեն շրջանի անասնաբուծական ֆերմայի հարևանությամբ ձյան վրա գտնվող կովի կմախք:
Գրենլանդիա – Մարդիկ սկսել են Գրենլանդիայում բնակվել 6500 տարի առաջ, սակայն մոտավորապես 1100 թվականին ջերմաստիճանի կտրուկ անկումը նորմաններին հարկադրեց լքել կղզին: Այսօր Գրենլանդիան աշխարհի ամենացուրտ վայրերից մեկն է, ուր տարեկան միջին ջերմաստիճանը չի գերազանցում 10 աստիճան Ցելսիուսը: 2007 թվականի սեպտեմբերի 10-ի լուսանկարում պատկերված է Գրենլանդիայի արևմտյան ծովափը՝ Կերվենի ծովածոցը:
Իսլանդիա – Ծովափին ընկած Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շատ ցուրտ ձմեռներ են գրանցվում, գրեթե ողջ տարին ամպամած է: 2013 թվականի մայիսի 1-ի լուսանկարում պատկերված է Ռեյկյավիկի կենտրոնում ձյան վրա զբոսնող մի կին:
ԱՄՆ – Երբևէ ԱՄՆ-ում գրանցված ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Ալյասկայում՝ – 62.2 աստիճան: Երկրի մայրցամաքային հատվածում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մոնթանա նահանգի Լյուիս էնդ Կլարկ շրջանում: Այս տարվա հունվարի սկզբին ռեկորդային ցածր ջերմաստիճան գրանցվեց ամերիկյան մի շարք քաղաքներում և հատկապես հարավային ու միջին արևմտյան նահանգներում: 2014 թվականի հունվարի 28-ի լուսանկարում պատկերված է Միչիգան լճի սառույցը:
Ղազախստան – Ղազախստանի հյուսիսում գտնվող Արկալըք քաղաքում, ուր ձյուն կարող է տեղալ օգոստոսից մինչև մայիս, հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է – 20 աստիճան Ցելսիուս, սակայն կարող է հասնել նաև – 40 աստիճանի: Լուսանկարում պատկերված է քաղաքի հարևանությամբ վայրէջք կատարած «Սոյուզ» պարկուճը:
Նորվեգիա – 1999 թվականի հունվարին սկանդինավյան այս երկրում գրանցվել է – 56 աստիճան Ցելսիուս: 2008 թվականի հունվարի լուսանկարում պատկերված է Օսլոյի մերձակայքում գտնվող Բոգշտադ լիճը: