ԱԷՄԳ-ը շուտով կսկսի հետազոտել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը մոտ ժամանակներս պետք է ձեռնամուխ լինի հատուկ զգացական թեմաների քննարկմանը, որոնք կապված են Թեհրանի միջուկային հետազոտությունների հնարավոր ռազմական բաղադրիչի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել է ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն.

«Մենք այդ գործընթացում սկսել են ավելի հեշտ միջոցներից: Իսկ հետո մենք անցում կկատարենք ավելի բարդ բաներին: Մենք ցավում ենք, որ հետագա քայլերի թվում պետք է օրակարգում ընդգրկենք Թեհրանի միջուկային հետազոտությունների հնարավոր ռազմական բաղադրիչի մասին հարցերը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ հարցերի քննարկումը կարող է մեկնարկել արդեն փետրվարին: ԱԷՄԳ-ը դրանց թվում դասել է նաև Փարչինի ռազմական օբյեկտի աշխատանքը, ուր փորձագետների կարծիքով կարող են իրականացվել չհայտարարագրված միջուկային փորձարկումներ:

Տեսանյութեր

Լրահոս