Ադրբեջանցի զինծառայողը կրակել է իր վրա. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում զինծառայողը վիրավորել է իրեն: Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:

Զինծառայող Հաբիբ Բախտիյարօղլու Իսմայիլովը խախտել է իրեն ամրակցված զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները և կրակել է իր ոտքին (ամենայն հավանականությամբ, հերթական անգամ փորձ է արվում մարտական կորուստը ներկայացնել որպես ոչ մարտական կորուստ – 168.am):

Վիրավոր զինվորին հոսպիտալացրել են: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ նույն լրատվամիջոցը հայտնել էր, որ հայկական կողմից արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի սպա, լեյտենանտ Ազիզով Սաբուհի Ռուստամօղլուն: Չորս առաջ էլ APA-ն վերստին հայտնել էր զինծառայողի կողմից իր ոտքին կրակելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս